27 ապրիլի 2022 - 11:03 AMT
Բրյուսելում պղծել են Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարը՝ թուրքական սիմվոլիկա պատկերելով

Մշակութային վանդալիզմի թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում տեղակայված խաչքար-հուշակոթողը, որի մոտ ապրիլի 24-ին տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն, տեղեկացնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։

«Խաչքարի վրա կարմիր գույնով պատկերված է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության սիմվոլիկան։ Այդ կուսակցությունը հանդիսանում է ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության «կնքահայրը»: Հուշակոթողը պղծվել է նաև հայհոյաբանական գրառմամբ։

Նման գործողությունները, որոնք հայատյացության և անհանդուրժողականության ցայտուն դրսևորումներ են, անհամատեղելի են համամարդկային արժեքների հետ»,-ասվում է գրառման մեջ։