27 ապրիլի 2022 - 11:39 AMT
Սամվել Բաբայանը հրաժարվել է մասնակցել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվում է մասնակցել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած` 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Բաբայանն ասել է, որ պատճառները մի քանիսն են, հայտնում է «Ազատությունը»:

«Դեռ չեմ ուզում բարձրաձայնել, կգա օրը, կխոսեմ», - նշել է նա:

Բաբայանը պատերազմի օրերին եղել է Արցախի ԱԽ քարտուղարը: Նա չի ցանկանում առայժմ հրապարակել իր որոշման պատճառները, ասել է` անձնավորված չէ։ Նա ակնարկել է, թե խաղի կանոնները չեն պահպանվում։

«Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,-ասել է նա։

Պատերազմի հանգամանքներն Ազգային ժողովում քննելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, երբ դեռ չէր ձևավորվել 8-րդ գումարման Ազգային ժողովը: Այդ հայտարարությունից 10 ամիս է անցել, բայց հանձնաժողովի բուն աշխատանքը դեռ չի սկսվել, երկու դռնբաց նիստ է եղել 2 ամիս առաջ տեխնիկական բնույթի: Սամվել Բաբայանը պետք է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին անկախ խորհրդատուի կարգավիճակոով։