27 ապրիլի 2022 - 14:42 AMT
Անվանի ջութակահար Արա Մալիկյանը ՀՀ-ում էր

Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն իսպանական CuatroTV-ի Planeta Calleja հաղորդման վարող Խեսուս Կայեխայի ու ծրագրի անձնակազմի հետ այցելել է Հայաստան։ Ջութակահարն ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ տարբեր վայրերից։

Լուսանկարներից պարզ է դառնում, որ Մալիկյանն այցելել է Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա, ինչպես նաև խենթ քայլերի դիմել` սելֆի արել ցլի հետ ու ջութակ նվագել հայկական լեռներում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Վաղը բաց չթողնեք Planeta Calleja հաղորդման եթերը: Մեզ տարել են Հայաստան։ Բացահայտեցինք իմ տատերի ու պապերի երկրի գեղեցկությունը», - լուսանկարներին կից գրել է Մալիկյանը։

Մալիկյանը ծնունդով Լիբանանից է, այժմ ապրում է Մադրիդում, քաղաքի Թագավորական օպերայի առաջին ջութակն է։