27 ապրիլի 2022 - 15:43 AMT
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ՄԻՊ զեկույցը 2022-ի փետրվար-մարտին Ադրբեջանի խախտումների մասին

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։

Այն տարածվել է որպես պաշտոնական փաստաթուղթ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: