28 ապրիլի 2022 - 10:33 AMT
Ռոբերտ Խաչատրյանը` բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռոբերտ Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,-ասվում է հրամանագրում։

Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: