4 ապրիլի 2009 - 20:07 AMT
Երեւանում կբեմադրվի «Ծուռ ծերուկը» ներկայացումը Նոռա Արմանիի մասնակցությամբ
Համահայկական թատերական նախագծի շրջանակներում օգոստոսին ծրագրվում էր զանազան երկրներում աշխատող հայ դերասանների մասնակցությամբ բեմադրել «Ծուռ ծերուկը» ներկայացումը Ռիչարդ Կալինոսկու պիեսի հիման վա, որում շոշափվում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության թեման:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ծրագրերը որոշ չափով փոփոխվել են, եւ ներկայացման բեմադրությունը տեղափոխվել է աշուն: Ներկայացումը կկայանա հայտնի դերասանուհի Նոռա Արմանիի մասնակցությամբ:

Հակոբ Ղազանչյանի տեղեկությամբ, բեմադրության շուրջ աշխատանքը կսկսվի սեպտեմբերին, բայց հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը` հնարավոր են որոշ ֆինանսական բարդություններ: