Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է միավորվել Ռումինիայի հետ, եթե երկրի քաղաքացիները հավանություն տան այդ գաղափարին։
Ավելի վաղ երկու պետության միավորման գաղափարն առաջ էր քաշել Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով, դա անհրաժեշտ է ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից պաշտպանություն ստանալու համար, քանի որ, ըստ նրա, երկրի անվտանգությանը սպառնալիքներ կան։
«Դա կարող է տեղի ունենալ միայն ժողովրդի հավանության դեպքում։ Երբ ժողովուրդը կասի, որ ցանկանում է դա, դա տեղի կունենա։ Դեռևս ժողովուրդը դա չի ուզում կամ չկա մարդկանց կրիտիկական զանգված, որը սատարում է այդ նպատակին»,- ասել է Սանդուն։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ եթե Մոլդովան խնդրի, Ուկրաինայի զինված ուժերը կգրավեն Մերձդնեստրը։ Մինչ այդ վերջին օրերին Մերձդնեստրում մի քանի պայթյուն է որոտացել։
Ընթերցեք նաև․ Լուկաշենկո․ Վստահ եմ՝ Միութենական պետությանը կարող են միանալ նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները