28 ապրիլի 2022 - 18:56 AMT
«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրվածներն ամսական 100,000 դրամ պատվովճար կստանան

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100,000 դրամ պատվովճար։ Գործադիրը սահմանել է պատվովճարի նշանակման և վճարման կարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ, էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը: Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա:

2020 թ. երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը նույն տարում արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է կազմել: