29 ապրիլի 2022 - 10:50 AMT
Ժամկետային է մահացել․ Նախնական տվյալով` համածառայակցի կրակոցից

Ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալով` համածառայակցի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: