29 ապրիլի 2022 - 12:13 AMT
Լիտվացի փորձագետներն աղբահանության վերաբերյալ առաջարկներն են արել

Լիտվացի փորձագետների հետ քննարկվել են աղբահանության վարձավճարների հաշվարկման մեթոդաբանության և աղբահանության ինքնածախսածածկման համակարգի ներդրման hնարավորությունները։

Քննարկումը տեղի է ունեցել ԵԽ TAIEX ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

Լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի աղբահանության կազմակերպման ու վարձավճարների սահմանման ու հավաքագրման փորձը։

Փորձագետների եռօրյա այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև Երևանի ու Աբովյանի աղբահանության համակարգերը տեղերում։ Ուսումնասիրության ու քննարկման արդյունքներով փորձագետների կողմից ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։