29 ապրիլի 2022 - 12:28 AMT
ՀՀ-ում դոլարի և եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել

ՀՀ-ում դոլարի և եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել։ Ապրիլի 29-ին՝ ժամը 11։45-ի դրությամբ, ՀՀ բանկերում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 444.12 դրամ էր։

Ըստ Rate.am-ի՝ ապրիլի 27-ի համեմատ դոլարը արժեզրկվել է ևս 3.70 դրամով:

Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 448 դրամ է, վաճառքինը՝ 460 դրամ, վաճառքի ամենացածր գինը՝ 451 է։

Եվրոյի միջին փոխարժեքը 465 դրամ է, վաճառքի ամենացածր գինը՝ 480։

Ապրիլի 27-ի համեմատ եվրոն աժեզրկվել է 7.3 դրամով։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 5.32 դրամ է, վաճառքի ամենացածր գինը՝ 6.30 դրամ։

Ռուսական ռուբլին ապրիլի 27-ի համեմատ արժևորվել է 0.06 դրամով: