9 օգոստոսի 2003 - 21:25 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 300 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔ
2003 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 250-300 մլն դոլարի չափով արտասահմանյան ներդրումների հոսք` չհաշված գրանտերը եւ վարկերը: Այդ մասին այսօր «Արմենիա» հեռուստաալիքին տեղեկացրել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով` 2002 թվականին արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է 217 մլն դոլար: Տ. Դավթյանը տեղեկացրել է, որ խոշոր ներդրումներ սպասվում են «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ձեռնարկությունում, ալյումինե նրբաթիթեղի արտադրության «ԱրմենԱլ» գործարանում, «Ֆրանկ Մյուլլեր» ժամացույցի արտադրությունում, Երեւանյան օդակայանում: