Սեպտեմբերից Կապանի համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Այդ մասին Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել է Սյունիքի մարզպետարանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը։
Հանդիպման հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքը։
Անդրադարձ է եղել նաև մարզկենտրոնի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։
Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։
Ընթերցեք նաև․ Իրանի դեսպան․ Անընդունելի են միջանցքների մասին արտահայտությունները, ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը