2 մայիսի 2022 - 11:39 AMT
MediaHub․ ՊՊԾ պետը ոտքով հարվածել է օպերատորին, խոչընդոտել նկարահանմանը

ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է օպերատորին, արգելել նկարահանում իրականացնել։ Խոսքը MediaHub-ի աշխատակիցների մասին է։ Համացանցում տեսանյութ է տարածվել։

Միջադեպը տեղի է ունեցել Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում՝ անհնազանդության ակցիայի մասնակիցները կաթվածահար էին արել երթևեկությունը։

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։