2 մայիսի 2022 - 12:01 AMT
Միրզոյանն ԱՄՆ է մեկնում․ Կհանդիպի Բլինքենին

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Վաշինգտոնում Միրզոյանը նաև հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարը ելույթ կունենա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։

Այցը կտևի մինչև մայիսի 6-ը։