2 մայիսի 2022 - 12:18 AMT
ՊՆ-ն հերքել է ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասվում է հաղորդագրությւան մեջ։