Երևանում անհնազանդության ակցիայի մասնակից քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ քաղաքացու գլխին բռունցքով հարվածներ հասցրած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել: Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել, ոստիկանի նկատմամբ, որը հարվածում էր քաղաքացու գլխին»,- հայտնել են ոստիկանությունից:
Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։
Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։