3 մայիսի 2022 - 16:17 AMT
Արմեն Գրիգորյանը Վրաստան է մեկնում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 3-ին աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան:

Այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ, հայտնում են նրա գրասենյակից:

Մայիսի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվել։

Գրիգորյանի և Հաջիևի առաջին բրյուսելյան հանդիպումը նախորդել էր ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։