4 մայիսի 2022 - 18:41 AMT
ՀՀ և Վրաստանը 2022-ի ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի ՊՆ ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

Պապիկյանն ու Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով: