4 մայիսի 2022 - 18:43 AMT
Փաշինյանն՝ ընդդիմության մասին․ Իրենց թվում է, որ եթե ամեն ինչ կրկնօրինակեն, կստացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, ընդդիմադիրների հեռանալուց հետո վերսկսված նիստում, պատասխանելով ընդդիմության փողոցային պայքարի մասին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, հորդորել է ժողովրդավարությունը չմեկնաբանել որպես իշխանության թուլություն։

Նա նաև ասել է, թե ընդդիմությանը թվում է, որ «եթե ամեն ինչ, որ կրկնեն, նույն ձևով անեն, կրկնօրինակեն, կստացի», գրում է Sputnik Արմենիան։

«Ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ 1 միջազգային բրենդն է, մենք այդ բրենդը պահպանելու ենք, բայց դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ»,-հայտարարել է Փաշինյանը, գրում է Panorama.am-ը։

ՔՊ մյուս հերթագրված պատգամավորները հրաժարվել են իրենց հարցերից և Ալեն Սիմոնյանը նիստը համարել է ավարտված: