5 մայիսի 2022 - 10:42 AMT
Արամ Ա․ Արցախի ժողովուրդն ունի քաջություն` մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է, որ արցախցիներն ունեն անվտանգությանը սպառնացող որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր մերժելու քաջությունը։

«Հարկ է քաջություն ունենալ, և Արցախի ժողովուրդն ունի այդ քաջությունը՝ մերժելու որևէ առաջարկ, պարտադրանք կամ համաձայնագիր, որ կարող է սպառնալ Արցախի հայության անվտանգությանը և հարցականի տակ առնել իր կամքն ազատորեն արտահայտելու Արցախի ժողովրդի իրավունքը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր շահարկումներին, ընդգծել է, որ որևէ պարագայում ԱՀ իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում:

Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը խոսում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին