ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը զգալիորեն բարձրացել է՝ մայիսի 3-ի համեմատ արժևորվելով 11.11 դրամով:
Ըստ Rate.am-ի, ժամը 11։50-ի դրությամբ ՀՀ բանկերում դոլարի միջին գինը 466.31 դրամ է, այն վաճառվում է նվազագույնը 474 դրամով։
Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 469 դրամ է։
Եվրոյի միջին փոխարժեքը կազմում է 490.44 դրամ է՝ մայիսի 3-ի համեմատ արժևորվելով 11.23 դրամով։ Վաճառքի նվազագույն գինը 502 դրամ է, առքի առավելագույն գինը՝ 494 դրամ։
Ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 6.46 դրամ է՝ մայիսի 3-ի համեմատ արժևորվելով 0.63 դրամով։
Վաճառքի նվազագույն գինը 7 դրամ է, առքի առավելագույնը՝ 6.65 դրամ։