5 մայիսի 2022 - 13:27 AMT
Բերման է ենթարկվել 69 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ոստիկանությունից հայտնել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներից բաժիններ է տարվել 69 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, որը սահմանում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։