5 մայիսի 2022 - 16:41 AMT
Բերման է ենթարկվել 92 քաղաքացի

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

Ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է տարվել 92 քաղաքացի, տեղեկացնում է Aysor.am-ը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայրաքաղաքի տարբեր փողոցներ են փակել։