5 մայիսի 2022 - 17:19 AMT
Flyone Armenia-ն չեղարկել է թռիչքները Լիոն և Փարիզ․ Թուրքիան դեպի ԵՄ չվերթերի թույլտվություն չի տվել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն չեն տրամադրել։

Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հունիսի 10-ը չեղարկել Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը:

Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։

Չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները․

Թռիչքի ամսաթվի փոփոխություն,

Credit Shell գումարի 110%-ի չափով հետ վերադարձ ձեր Flyone-ը անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում:

Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։