6 ապրիլի 2009 - 15:07 AMT
ՆԱՏՕ. Թուրքիան պայմաններ է կորզել Ռասմուսենի նկատմամբ վետոն չեղյալ համարելու համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիային երաշխիքներ է տվել այն քայլերի առնչությամբ, որոնք կձեռնարկվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի թեկնածությունը պաշտպանելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը : «Մեզ խոստացել են փակել քրդական Roj TV -ին Դանիայում: Գլխավոր քարտուղարի տեղակալներից մեկը թուրք կլինի, Աֆղանստանի ներկայացուցիչը նույնպես կլինի Թուրքիայից»: Ինչպես հաղորդում է Anatolian news agency-ին, նախատեսվում է, որ Ռասմուսենը կմասնակցի Ստամբուլում «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովին եւ ներողություն կխնդրի մահմեդական աշխարհից դանիական մամուլում մարգարե Մուհամեդի ծաղրանկարի համար: