Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող 59 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։
182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում քայլերթեր են իրականացրել 4 ուղղությամբ։ Քաղաքացիները խաղաղ ակցիաների շրջանակներում պարբերաբար փակել են փողոցներ, խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը։