7 մայիսի 2022 - 10:52 AMT
Նավակով Սևանա լճից չվերադարձած 2 քաղաքացու որոնումները վերսկսվել են

Մայիսի 6-ին՝ ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից 2 քաղաքացի նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Տեղում իրականացվել են որոնողական աշխատանքներ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 7-ին՝ ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: