7 մայիսի 2022 - 10:58 AMT
Մինչև մայիսի 11-ը ժամանակ առ ժամանակ անձրև է սպասվում, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում` մայիսի 7-10-ը, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 7-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ մայիսի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերի օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կհասնի + 18-ի։