7 մայիսի 2022 - 12:29 AMT
ԱՄՆ-ն ևս $150 մլն-ի ռազմական օգնություն կտա Ուկրաինային

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Այդ մասին ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։

Տրամադրվելիք օժանդակության թվում են հրետանային արկեր և հակահրետանային միջոցներ։

Նշվում է, որ այս օժանդակությունը կոչված է «բավարարելու Ուկրաինայի կրիտիկական պահանջները, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումն Արևելյան Ուկրաինայում»։

Օգնության փաթեթը ներառում է՝ 25,000 155 մմ-անոց հրետանային արկ, 3 հատ AN/TPQ-36 հակահրետանային համակարգ, էլեկտրոնային սարքավորումներ, տեխնիկայի պահեստամասեր։

Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Photo. AP