10 մայիսի 2022 - 10:33 AMT
Սևանում և Գավառում ձյուն է, ճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մ3 ճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: