11 մայիսի 2022 - 11:15 AMT
Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ի եզրափակչում է

Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինն անցել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլ։ Նա հանդես է եկել Snap երգով։

Առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցել է 17 երկրի ներկայացուցիչ, կայացել է մայիսի 10-ին՝ իտալական Թուրինում։

«Եվրատեսիլ 2022»-ի եզրափակիչ են անցել նաև Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները։

Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին։