11 մայիսի 2022 - 16:44 AMT
Ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմության ավտոերթի մասնակիցներին մտնել Հրապարակ

Ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմության բողոքի ավտոերթի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակ։ Նրանք չեն կարողացել հրապարակ հասնել ինչպես Վազգեն Սարգսյան փողոցով, այնպես էլ Ամիրյանով։

Ոստիկանությունը պարեկային ավտոմեքենաներով արգելափակել է դեպի հրապարակ տանող ճանապարհները` Շահումյան հրապարակ–Վազգեն Սարգսյան խաչմերուկը և Ամիրյան–Զաքյան խաչմերուկը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավտոերթի առաջ փակվել է նաև Աբովյան–Արամի խաչմերուկը։

Ընդդիմությունը ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։ 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։