11 մայիսի 2022 - 17:11 AMT
ՊՆ․ Մարտական հենակետում զինվորի դի են գտել՝ հրազենային վիրավորումով

Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։