12 մայիսի 2022 - 13:44 AMT
EasyGarage-ը հնարավորություն կտա կատարել մեքենայի հետ կապված ցանկացած վճարում

EasyPay ընկերությունը շարունակում է պարզեցնել կյանքը՝ օգտվելով վիրտուալ հնարավորություններից։

Այս անգամ, easywallet հավելվածում առկա է նոր հնարավորություն՝ EasyGarage-ը, որը հնարավորություն կտա վարորդներին կատարել մեքենայի հետ կապված ցանկացած վճարում՝ ԱՊՊԱ, կայանատեղի, տուգանքներ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի վարորդական իրավունք կցելու դեպքում հետևել տուգանային բալերին։

EasyGarage-ից օգտվելու համար անհրաժեշտ է՝

Ներբեռնել easywallet հավելվածը

● Սեղմել EasyGarage տարբերանշանը

● Մուտք գործել «Փոխադրամիջոցներ» բաժին

● Մուտքագրել փոխադրամիջոցի տվյալները

● Սեղմել մուտքագրված փոխադրամիջոցի վրա և հետևել մեքենայի հետ կապված տեղեկություններին

EasyGarage-ում մեքենայի հետ կապված բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները։