12 մայիսի 2022 - 16:34 AMT
Արցախում անհետ կորել է Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացին

Մայիսի 10-ին Արցախի ՆԳ նախարարության ոստիկանութան հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

Արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։

Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։