12 մայիսի 2022 - 17:27 AMT
ԱԳ նախարար․ Ակնկալում ենք, որ Պուտինը մինչև տարեվերջ ՀՀ կժամանի պետայցով

Հայաստանում ակնկալում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այց կկատարի ընթացիկ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

«Մեր օրակարգում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպումը։ Կա ընկալում, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում, հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։ Ամսաթիվը, անշուշտ, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մայիսի 12-13-ը Միրզոյանը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, և, որ նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։