13 մայիսի 2022 - 12:56 AMT
Քուվեյթի քաղաքացիները կկարողանան ՀՀ այցելել առանց վիզայի

Քուվեյթի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց վիզայի։ Այդպիսի որոշում է ընդունվել գործադիրի նիստում։

Առաջարկը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ դա կխթանի զբոսաշրջությունն ու գործարար փոխայցերը։

Քուվեյթի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կկարողանան ՀՀ-ում մնալ առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վիզայի պահանջի չեղարկումը կարող է նպաստել Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացմանը, որը չեղարկվել էր կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։