Երևանում, Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում, ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր կկառուցվի: Կառավարությունը հավանություն է տվել Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների 10 մլն դոլարի ներդրումային ծրագրին։
Միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված բացառիկ լուծումներով համալիրի շինարարությունը կտևի 2-3 տարի։
Համալիրը կունենա բնակելի և բիզնես տարածքներ, ինչպես նաև հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով:
Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղi և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։
Կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։