14 մայիսի 2022 - 15:03 AMT
Կալիֆոռնիայի բյուջեով $10 մլն կհատկացվի Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրապարակել է նահանգի մայիս ամսվա վերանայված բյուջեն, որով 10 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորում է նախատեսվում Հայ-ամերիկյան թանգարանի համար, որը կառուցվում է Գլենդեյլում։

Առաջարկվող նոր ֆինանսավորման արդյունքում պետական ներդրումների ծավալը թանգարանի կառուցման աշխատանքներին կհասնի $19.8 միլիոնի, հայտնում է «Ասպարեզը»։

«Թանգարանի ղեկավարությունը և հանրությունը չափազանց շնորհակալ են նահանգապետ Նյուսոմին՝ Հայ-ամերիկյան թանգարանի գաղափարին մշտապես աջակցելու համար»,-ասել է գործադիր տնօրեն Պերճ Կարապետյանը։

Նա երախտագիտություն է հայտնել նաև սենատոր Էնթոնի Պորտանտինոյին նահանգի օրենսդիր ժողովից։

Հայ-ամերիկյան թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2021-ի hուլիսի 11-ին Գլենդեյլում: Ծրագիրը մշակվում էր 2013 թվականից ի վեր։ Տարածքը հատկացրել է Գլենդեյլի քաղաքապետարանի խորհուրդը։