14 մայիսի 2022 - 16:26 AMT
Սերժ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը։

Ընտրությունում առաջադրվել էր միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը։ Նա ընտրվել է միաձայն, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվել է Սմբատ Լպուտյանը։

Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։