16 մայիսի 2022 - 12:04 AMT
Wildberries-ը հայ արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք է սկսել

Ռուսական Wildberries առցանց ռիթեյլերը լոգիստիկ կենտրոն է բացել Հայաստանում, ինչը թույլ է տվել նաև տեղական արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

«Wildberries-ն իր առաջին լոգիստիկ կենտրոնն է բացել Հայաստանում՝ դա թույլ է տվել առցանց հարթակին տեղի արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

Wildberries-ը սկսել է աշխատել Հայաստանում 2018-ին, իսկ 2021-ին տեղական բիզնեսի հետ գործարկվել է ապրանքի ստացման կետերի բացման ֆրանշիզան։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների լոկալ արտադրողների համար։ Wildberries-ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004-ից։