16 մայիսի 2022 - 12:24 AMT
Ոստիկանության մեքենայից ծուխ է դուրս եկել․ Բերման ենթարկվածներին այլ մեքենա են տեղափոխել

Երևանում ընթացող «Դիմադրության» շարժման անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու համար նախատեսված ոստիկանական «Գազելներից» մեկից ծուխ է դուրս եկել։ Մեքենայի մեջ քաղաքացիներ են եղել, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ոստիկանները փակել են դուռը, որպեսզի մեքենան շարժվի։ Սակայն, հավանաբար, հնարավոր չի եղել մեքենան վարել, այդ իսկ պատճառով բերման ենթարկվող քաղաքացիներին հանել են մեքենայի միջից և այլ մեքենա տեղափոխել, հայտնում է «Փաստինֆոն»։

Վաղ առավոտից մեկնարկած «Դիմադրության» շարժման մասնակիցների ավտոերթի ճանապարհն արդեն մի քանի անգամ ոստիկանական մեքենաներով փակվել է՝ Երևանի տարբեր հատվածներում։ Ոստիկանները ավտոերթի մասնակիցներին ուժի գործադրմամբ բերման են ենթարկում։