16 մայիսի 2022 - 16:29 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 17 նոր դեպք է գրանցվել, մահ չի եղել

Մայիսի 11-16-ը Հայաստանում կորոնավիրուսի 17 նոր դեպք է գրանցվել։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422,917 դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8623 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է:

Ապաքինվել է ևս 21 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,071 է։ Փաստացի բուժում է ստանում 539 պացիենտ:

Շաբաթվա ընթացքում կատարվել է 8934 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 3,078,174 թեստավորում: