16 մայիսի 2022 - 19:13 AMT
Հուլիսի 1-ից բուժծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ

2022 թվականի հուլիսի 1-ից Երևանում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Դա կիրականացվի «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

Նույն հոդվածով` 2023-ի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով: