17 մայիսի 2022 - 18:33 AMT
2.5 մագնիտուդով երկրաշարժ` Խաշթառակ գյուղի մոտ

Մայիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 13:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում` Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով։