18 մայիսի 2022 - 11:14 AMT
ՊՆ․ Ականի պայթյունից պայմանագրային է վիրավորվել

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: