Ռուսաստանը կբացի ցամաքային սահմանը Վրաստանի հետ, ինչպես նաև կթույլատրի ՀՀ և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը ցանկացած երկրի տարածքով։ Այդ տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում՝ կարգադրությունը թվագրված է մայիսի 14-ով։
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, որ ՌԴ օպերատիվ շտաբը կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները ամբողջությամբ հանելու որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: