18 մայիսի 2022 - 19:02 AMT
Արման Փաշիկյանը՝ Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ

Գրոսմայստեր Արման Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մարզիչ: Այդ մասին հայտնել է Հայաստանի շախմատային ֆեդերացիան։

Այդ պաշտոնում Փաշիկյանը փոխարինել է Արշակ Պետրոսյանին, որի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի հաղթող և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:

Արման Փաշիկյանը բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009 ու 2019-ին դարձել է Հայաստանի չեմպիոն, 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի։ 2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ 2019-ին Արման Փաշիկյանը, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն։

Մայիսի 14-ին տեղօի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու համաժողովը, ֆեդերացիայի նախագահ վերընտրվել Սերժ Սարգսյանը։