19 մայիսի 2022 - 10:49 AMT
Անհնազանդության ակցիաները վերսկսվել են․ Կան փակ փողոցներ

Մայիսի 19-ի վաղ առավոտից «Դիմադրչություն» շարժումը վերսկսել է անհնազանդության ակցիաները Երևանում։ Ցուցարարները փողոցներ են փակում քաղաքի կենտրոնում և այլ հատվախում։

Փակ էր Թումանյան-Նալբանդյան խաչմերուկը։ Քաղաքացիները փակել են նաև Լենինգրադյան փողոցը։

Գարեգին Նժդեհի հրապարակից ներկա պահին մեկնարկել է երթը Բագրատունյաց փողոցով։ Կոմիտասի պողոտայում ևս երթ է իրականացվում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Սասունցի Դավթի հրապարակից երթը շարժվում է դեպի Տիգրան Մեծ պողոտա։

Ցուցարարները փակել են «Հանրապետական» հիվանդանոցին հարակից Մարգարյան փողոցն ու Մաշտոցի պողոտան։

Աջափնյակ համայնքում փակ է Հալաբյան Արզումանյան խաչմերուկը, տեղեկացնում է «Ա1+»-ը։

Մայիսի 18-ի երեկոյան հանրահավաքի ավարտին, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր մայիսի 19-ին նախանշված ակցիաների կոնկրետ հասցեները։